Imageed7YqGaVv5.jpg ImageqSUQUs8Mzr.jpg Imagex7HWHDWCXa.jpg ImageZptYt0YKuX.jpg
Թրաֆիքինգ
Թրաֆիքինգ կարդալ ավելին
facebook

Միգրացիա

ՄԻԳՐԱՑԻԱ


Ինչ է միգրացիան 


Այն անհատների կամ սոցիալական խմբերի մշտական բնակավայրի փոփոխության գործընթաց է, որն արտահայտվում է նույն երկրի այլ տարածաշրջան, այլ աշխարհագրական շրջան կամ այլ երկիր տեղափոխման ձևով։
Միգրացիա են համարվում նաև գյուղից քաղաք և քաղաքից գյուղ տեղաշարժերը։


Աշխատրհում  դեռևս 2005 թ-ին մոտ 191 միլիոն մարդ՝ աշխարհի բնակչության 3 տոկոսը, ապրում էր իր հայրենիքից դուրս։ Իր ծավալի և բաղադրյալ բնույթի պատճառով միջազգային միգրացիան կարևոր ուժ է դարձել զարգացման տեսանկյունից և առաջնահերթ խնդիր՝ թե՛ զարգացող, թե՛ զարգացած երկրների համար։ Միգրանտների մեծ մասը հատում է սահմանները ավելի լավ տնտեսական եւ սոցիալական հնարավորությունների փնտրտուքներում։ Աշխարհում միգրանտների ամենաարագ աճող խումբը տնտեսական միգրանտներն են։ Միգրանտների համեմատաբար փոքր հատվածը՝ մոտ 9.2 միլիոն մարդ (2005), կազմում են փախստականները, ովքեր փախչում են զինված հակամարտություններից, բնական աղետներից, սովից կամ հետապնդումներից։


Վերջին կես դարում միգրացիոն օրինաչափություններում առավել էական փոփոխություններից մեկն այն է, որ ավելի շատ կանայք են արտագաղթում, քան երբեւէ նախկինում։ Կանայք ներկայում կազմում են միջազգային միգրանտ բնակչության կեսը, իսկ որոշ երկրներում՝ մինիչև 70-80 տոկոս, որոնց մեծամասնությունը՝ վերարտադրողական տարիքի։ Քանի որ կին միգրանտները հաճախ հայտնվում են ցածր կարգավիճակով, ցածր աշխատավարձով արտադրության և սպասարկման աշխատատեղերում ու հիմնականում աշխատում են գենդերային առումով խտրական եւ չկարգավորվող հատվածներում, ինչպիսին է տնային աշխատանքը, նրանք ենթարկվում են շահագործման և բռնության շատ ավելի հաճախ։


Կին միգրանտները հատկապես խոցելի են սեռական շահագործման առումով, ինչը միլիոնավոր դոլարների շահույթ բերող բիզնես է։ Թրաֆիքինգի ենթարկված կանայք հաճախ ենթարկվում են սեռական բռնության և ձեռք են բերում սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ, այդ թվում` ՄԻԱՎ, միևնույն ժամանակ ունենալով բժշկական կամ իրավաբանական ծառայություններից օգտվելու չնչին հնարավորություն։


Տարբեր փորձագիտական հետազոտությունների համաձայն, վերջին 20 տարիներին Հայաստանից հեռացել և այլ երկրներում բնակություն են հաստատել 700 հազարից մեկ միլիոն 300 հազար մարդ, որը կազմում է 2010թ. ՀՀ անվանական բնակչության 21 - 39%-ը։ Մեծ ծավալի արտաքին տեղաշարժը /հատկապես երկրից հեռացումը/ մի շարք բացասական հետևանքներ է թողնում մեր հասարակական կյանքի ու զարգացման ընթացքի վրա։ Դրանցից առավել կարևորներն են՝

  1. Սոցիալ-ժողովրդագրական բնույթի հետևանքները. էմիգրացիոն հոսքերում աշխատանքային և վերարտադրողական տարիքի տղամարդկանց թվի ակնհայտ գերակշռությունը հանգեցրել է մասնավորապես ծնելիության ցուցանիշի կտրուկ նվազեցմանը։ Նվազել է նաև ամուսնությունների թիվը, և դրան հակառակ՝ մեծացել է ամուսնալուծությունների թիվը։
  2. Սոցիալ-տնտեսական և քաղաքական հետևանքները. երկրում լայն տարածում է ստանում աղքատությունը։ Բնակչության առավել ակտիվ և բարձր որոկավարում ունեցող զանգվածի հեռացումը դանդաղեցնում է հասարակության զարգացման ընթացքը։ Բնակչության դանդաղ վերարտադրությունը չի ապահովում երկրի բանակի համալրման համար անհրաժեշտ մարդկանց թվաքանակը։ Չի ապահովվում կրթական համակարգի համար անհրաժեշտ երեխաների թիվը։ Չի ապահովվում նաև ապրանքների և ծառայությունների սպառողների որոշակի զանգված։
  1. Բարոյահոգեբանական բնույթի հետևանքները. բնակչության շրջանում խորանում է երկիրը լքելու, երկրի ապագայի նկատմամբ անտարբերության, երկրի զարգացման համար, անարդարությունների ու օրինախախտումների դեմ չպայքարելու, բացասական երևույթներին հարմարվելու մտածելակերպը՝ նպաստելով մարդու իրավունքների ու ազատությունների ոտնահարումների շատացմանը։


Գոյությունունիմիգրացիայիերկուտեսակ՝


Ա. Ներքինմիգրացիա։  Երկրների ներսում ընթացող ներքին միգրացիան նույնպես աճում է. մարդիկ տեղափոխվում են՝ արձագանքելով ռեսուրսների, ծառայությունների ու հնարավորությունների անհավասարությանը կամ փախուստ տալով բռնությունից կամ բնական աղետներից։ Գյուղական վայրերից քաղաքային վայրեր բնակչության շարժը մոլորակով մեկ հանգեցրել է քաղաքների պայթյունանման աճի։


Բ. ԱրտաքինՄիգրացիա` արտագաղթևներգաղթ։ Հայաստանի բնակչության մինչանցումային շրջանի արտաքին միգրացիոն տեղաշարժերում հստակորեն առանձնանում էին 2 տիպի հոսքեր.

  • մշտականարտաքինմիգրացիա, կամ մշտական բնակության վայրի վերջնական փոխմանը միտված էմիգրացիոն-իմիգրացիոն տեղաշարժեր,
  • սեզոնայինարտաքինաշխատանքայինմիգրացիա, կամ գարուն-աշուն ժամանակահատվածում աշխատելու նպատակով ճոճանակային բնույթի՝ մեկնում-վերադարձ, տեղաշարժեր։

Ժամանող օտարերկրացիների զգալի մասը հաշվառվում է ոչ որպես աշխատանքային միգրանտ։ Չնայած դրան՝ անկախ ընդունման կատեգորիայից, միգրանտների մեծ մասը ի վերջո սկսում է աշխատել։ Աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալներով աշխատանքային գործունեություն են կատարում միջազգային միգրանտների մոտ կեսը՝ 95 մլն. մարդ։

Մուտքի երկրները, առաջին հերթին՝ զարգացած, օտարերկրացիների հիմնական մասին ընդունում են որպես իմիգրանտներ՝ տալով մշտական բնակության իրավունք, որը ենթադրում է տնտեսական և սոցիալական իրավունքներով նրանց հավասարեցում երկրի քաղաքացիների հետ, որին մի քանի տարի բնակությունից հետո, որպես կանոն, հետևում է նատուրալիզացումը (քաղաքացիության ընդունումը)։ Զարգացած երկրների իմիգրացիոն հոսքերի հիմնական մասը զարգացող երկրներից է։ Իմիգրանտներն ընդունվում են հետևյալ երեք հիմնական հայտանիշերով.

  • երկրում արդեն հիմնավորված մոտ հարազատների առկայություն՝ ընտանիքի վերամիավորում;
  • պահանջվող մասնագիտության առկայություն;
  • փախստական կամ մարդասիրական օգնության կարիք զգացող։

Շատ երկրներ արտասահմանցիներին ընդունում են բացառապես աշխատանքային նպատակներով։ Սովորաբար նրանց տրվում է երկրում ժամանակավոր բնակության և աշխատանքի իրավունք (հաճախ որոշակի գործատուի մոտ, որոշակի աշխատանքների իրականացման՝ առանց դրանց փոփոխման հնարավորության): Որակավորում չունեցող աշխատանքային միգրանտներին, որպես կանոն, թույլ չի տրվում ընդունող երկիր տեղափոխել նաև ընտանիքը։ Ընդունող երկրները ներկայումս կիրառում են մի ամբողջ շարք աշխատանքային միգրացիոն ծրագրեր։ «Որոշակի աշխատողների» ներգրավման ծրագրերից զատ առկա են արտասահմանցիների հետևյալ հիմնական կատեգորիաների աշխատանքային ծրագրեր.

  1. ստաժորներ, կամ աշխատանքի վայրում մասնագիտական պատրաստություն ստացողներ,
  2. սեզոնային աշխատողներ՝ մինչև մեկ տարի տևողությամբ աշխատանքի թույլտվություն ունեցող օտարերկրացիներ, որոնք պարտավոր են ամեն տարի ժամկետը լրանալուց առնվազն մեկ ամիս առաջ մեկնել երկրից,
  3. «ազատ ժամանակ աշխատողներ», կամ որոշակի երկրներից երիտասարդներ, որոնք կարող են ընդունող երկիր այցելության ժամանակ 2-3 տարիների ընթացքում աշխատել, անդրազգային ընկերությունների աշխատողներ, որոնք տեղափոխվելով շարունակում են աշխատել նույն ընկերությունում։

 

ԱնօրինականՄիգրացիա

1998թ. Եվրոպական կոնվենցիան ապօրինի փոխադրումները սահմանել է հետևյալ կերպ.

 

 «Միգրանտների անօրինական սահմանահատումները» ներառում են գործողություններ, որոնց նպատակն է ֆինանսական շահ ստանալու համար միտումնավոր օժանդակել օտարերկրացուն՝ մուտք գործել պետության տարածք, ապրել ու աշխատել այնտեղ՝ խախտելով այդ երկրում գործող կանոններն ու պայմանները։

Համաձայն Միգրացիայի միջազգային կազմակերպության գնահատումների, ամեն տարի 2,5-ից 4 մլն մարդ արտագաղթում է առանց համապատասխան թույլտվության։ Ապօրինի միգրանտներին հաճախ վտանգավոր ճամփորդություն է սպասվում. նրանք ենթարկվում են շահագործման ու ընկնում են քրեական ցանցերի ձեռքը, հանդիպում են դժվարին աշխատանքային եւ կենցաղային պայմանների և անհանդուրժողականության, երբ ոտք են դնում օտար հող։ Խոցելի կարգավիճակի պատճառով նրանք հաճախ վախենում են  օգնություն փնտրել, երբ իրենց իրավունքները ոտնահարվում են։

Միգրանտների անօրինական սահմանահատումները սահմանող համակցված բաղադրատարրերը հետևյալն են.

  • Անօրինական միգրացիա. տեղի ունի տեղաշարժ պետական սահմաններով, անօրինական մուտք կամ կեցություն օտար երկրում;
  • Միջնորդներ. հանձն են առնում օժանդակել անօրինական միգրացիայի նյութական շահի դիմաց։
  • Կամավոր միգրանտ. անձը օգնություն է խնդրում՝ մուտք գործելու մեկ այլ պետություն, ուր ինքը կեցության իրավունք չունի։

 

Բնակչությանմիգրացիային առնչվողտերմիններ

 

Իմիգրացիա - որևէ երկիր մշտական կամ ժամանակավոր բնակության նպատակով այլ երկրի քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը

Էմիգրացիա - իրենց քաղաքացիության երկրից մարդկանց ելքը՝ այլ երկրում մշտական կամ ժամանակավոր բնակության նպատակով

 

Միգրանտ - մշտական կամ ժամանակավոր բնակության նպատակով մի վայրից (երկրից) այլ վայր (երկիր) տեղափոխված անձ, նաև ժամանակավոր աշխատանքային գործունեության նպատակով մի վայրից (երկրից) մեկ այլ վայր (երկիր) տեղափոխված մարդկանց խումբը։

Անօրինականմիգրանտ - որևէ երկիր այլ երկրից մշտական կամ ժամանակավոր բնակության կամ աշխատելու նպատակով տեղափոխված անձ, որի տվյալ երկիր տեղափոխվելը կամ տեղափոխվելուց հետո այդ երկրում գտնվելը առաջացրել են այդ երկրի օրենսդրության խախտումներ։

Փախստական - անձ, որը գտնվում է իր քաղաքացիության կամ մշտական բնակության երկրի սահմաններից դուրս և հնարավորություն կամ ցանկություն չունի վերադառնալու այդ երկիր՝ հետապնդումների, ռասսայական, ազգային, կրոնական, որոշակի սոցիալական խմբի պատկանելիության կամ քաղաքական համոզմունքների համար հետապնդումնեի զոհ դառնալու հիմնավոր երկյուղի պատճառով։

Ապաստանհայցողանձ - իր քաղաքացիության կամ մշտական բնակության երկրից դուրս, այլ երկրում ապաստան ստանալու խնդրագիր ներկայացրած անձ, որի այդ երկրում բնակության որևէ կարգավիճակ տալու մասին դեռևս որոշում չի կայացվել։


Քաղաքացիությունչունեցողանձ - որևէ պետության քաղաքացիություն չունեցքող կամ որևէ պետության հովանավորությունը և պաշտպանությունը չվայելող անձ։

 

Միգրանտիվերադարձում - օտարերկրացու տեղափոխումը իր քաղաքացիության կամ մշտական բնակության երկիր այն պետությունից, որն այդ անձի իր տարածքում գտնվելը համարում է անօրինական։ Սա ներառում է ինչպես պետության կողմից իրականացվող արտաքսումը, այնպես էլ անհատական հիմունքներով կամ կազմակերպության հովանու ներքո իրականացվող կամավոր վերադարձը։

Միգրանտիչվերադարձելությանսկզբունք - միջազգային իրավունքի սկզբունք, որի համաձայն ոչ մի պետություն իրավունք չունի որևէ անձի վերադարձնել այն երկիր, որտեղ նրա կյանքին կամ ազատությանը վտանգ է սպառնում՝ վերջինիս ռասսայական, ազգային, կրոնական, որոշակի սոցիալական խմբի պատկանելու կամ քաղաքացիական համոզմունքների պատճառով։ 


Արտաքսում - օտարերկրացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին, իր ինքնավարության սահմաններում իրականացվող, որևէ պետության կողմից իր տարածքից վտարելու գործողություն, ինչպես նաև այդ պետության տարածք տվյալ անձի մուտքի մերժումը կամ այդ տարածքում գտնվելու թույլտվության անվավեր ճանաչումը։

 

Մարդկանցանօրինականփոխադրումներ (trafficking) - անձանց հավաքագրումը, տեղափոխումը ապաստանումը կամ ընդունումը սպառնալիքի կամ ուժի կամ հարկադրանքի գործադրմամբ, առևանգման, կեղծիքի ու խաբեության այլ ձևերով, իշխանության չարաշահման կամ դիմացինի անպաշտպան, անելանելի վիճակից օգտվելու ճանապարհով կամ շահագործման դիտավորությամբ գումար տալով կամ վերցնելով։ Տվյալ դեպքում որպես շահագործում նկատի է առնվում առնվազն այլ անձանց մարմնավաճառությունը կամ սեռական շահագործման այլ ձևերը, հարկադիր աշխատանքը կամ ծառայությունները, ստրկությունը կամ նմանատիպ պրակտիկան, պարտույթը կամ օրգանների հեռացումը։

Օտարերկրացիներիանօրինականսահմանահատումներ (smuggling) - որոշակի ֆինանսական փոխհատուցման դիմաց անօրինական սահմանահատումներին ցուցաբերած օգնություն։

 

Մուտքիթույլտվություն - երկիր մուտք գործելու համար տվյալ երկրի օրենսդրությամբ սահմանված ճամփորդական փաստաթղթերի ներկայացման հիման վրա, սահմանային անցման կետում սահմանային հսկողություն իրականացնող պաշտոնյայի կողմից տրված թույլտվություն։

Ճամփորդականփաստաթղթեր - բոլոր այն փաստաթղթերը, որոնք ճանաչվում են որպես անձը հաստատող փաստաթղթեր այլ երկրի մուտք գործելու համար (անձնագրեր, մուտքի արտոնագրեր և այլն)։

 

Տեղեկատվական աղբյուր՝ «Մարդկային զարգացման ազգային զեկույց 2009», ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիր, Հայաստան

 

 

Խորհրդատվական գիծ
8212